HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օտարերկրացի հետախուզվողի են հայտնաբերել

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալներն, նոյեմբերի 21-ին՝ ժամը 15-ի սահմաններում, հայտնաբերել ու բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի 37-ամյա մի տղամարդու։

Նա 2018 թվականի փետրվարից Բելգիայի թագավորության ինտերպոլի կողմից հետախուզվում էր ապօրինի միգրացիայի կազմակերպման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Բերման ենթարկվածը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։

Նրա հայտնաբերման տեղեկությունը փոխանցվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter