
Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ
Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել, և Քրեական դատավարության օրենսգրքի 203֊րդ հոդվածի 1-ին մասի կարգով նրան առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար։
Այս մասին «Հետքի» գրավոր հարցման ի պատասխան հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից:
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Կոստանյանը կանչվել է հարցաքննության ու խոստացել ներկայանալ նոյեմբերի սկզբին:
Նշենք, որ ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն
ՀՔԾ-ն այլ մանրամասներ այս պահին չի հայտնում:
Մեկնաբանել