HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հագվի գյուղում ՃՏՊ-ի հետևանքով մահացել է երեք քաղաքացի

Նոյեմբերի 25-ին, ժամը 23:51-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Հագվի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է Հագվի կոչվող ձորը, կան տուժածներ:

ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ` դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes ML» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մ գլորվել ձորը։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Արսեն Ջ.-ն (ծնված 1992 թ.) հոսպիտալացվել է Ալավերդու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։

Փրկարարները հայտնաբերել են Արմիկ Պ.-ի (ծնված 1972 թ.) ու ևս 2 անձը չպարզված քաղաքացիների դիեր, դուրս բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter