HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի քաղաքապետը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներին

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ, համատեղ համագործակցության հարցեր և ծրագրեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ: Շնորհակալություն հայտնելով քաղաքային տնտեսության կարևոր ոլորտներում աջակցության համար՝ Տարոն Մարգարյանը  կարևորել է  ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը՝ առանձնացնելով Երևանի Մետրոյի զարգացման ներդրումային ծրագրի ընթացքը:

 «Ես տեղեկացված եմ, որ բանկը հետաքրքրված է քաղաքապետարանի հետ համագործակցել նաև այլ ոլորտներում: Բոլոր նախաձեռնությունները ողջունելի են»,-նշել է քաղաքապետը:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի մունիցիպալ ծրագրերի տնօրենի տեղակալ Լին Օ’Գրեդին քաղաքապետին է ներկայացրել այն ծրագրերը, որոնք նախատեսվում է իրականացնել Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ. այդ թվում՝ քաղաքային աղբավայրի նախագծման տեխնիկական աջակցության և քաղաքային ջրահեռացման ու ջրամատակարարման համակարգի կապիտալ ծախսերի ֆինանսավորման ծրագրերը:

Քաղաքապետը նշել է, որ երկու ծրագրերն էլ առաջնահերթ են քաղաքային տնտեսության համար և պատրաստակամություն է հայտնելել աշխատանքային խմբերի միջոցով քննարկել համագործակցության ուղղությունները և ծրագրերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter