HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իտալիայի ԲԴԽ պատվիրակության անդամները հանդիպել են Հայաստանի դատաիրավական համակարգի ներկայացուցիչներին

Իտալիայի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի Հայաստանում գտնվող պատվիրակությունը նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկությամբ այսօր նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել Հայաստանի դատաիրավական համակարգի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Պատվիրակությունը գլխավորող Իտալիայի բարձրագույն դատական խորհրդի փոխնախագահ Դավիթ Էրմինին կարևորել է դատաիրավական համակարգում Իտալիայի փորձի ներկայացումը Հայաստանում, քանի որ երկու պետություններն էլ խորհրդարանական ժողովրդավարություններ են, իսկ ժողովրդավարական համակարգում դատարանը պետության հիմնասյուներից մեկն է: Նրա խոսքով՝ այս ոլորտում երկու երկրների համագործակցությունը կարող է դրականորեն ազդել դատական համակարգը բարելավելու նպատակով իրականացվող քայլերի արդյունավետության վրա:

«Դատական խորհրդի դերը խորհրդարանական ժողովրդավարության մեջ և հարաբերությունները մյուս սահմանադրական մարմինների հետ» խորագիրը կրող հանդիպման ընթացքում Իտալիայի ԲԴԽ պատվիրակության անդամները զեկույցներ են ներկայացրել իրենց երկրում դատական համակարգի գործունեության, ժողովրդավարական համակարգում բարձրագույն դատական խորհուրդների դերի ու նշանակության մասին: Հատկապես կարևորվել է դատարանների ու դատավորների անկախությունն ու այս գործում բարձրագույն դատական խորհրդի ունեցած դերակատարումը:

Իտալիայի ԲԴԽ պատվիրակության անդամների զեկույցներին հաջորդել է հարցուպատասխանը ներկաների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter