HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Ձկնագողերը «նալոգ» են վճարում` ամիսը 30 հազար դրամ

Չնայած Սեւանա լճից ձուկ որսալու արգելքին, այն գրեթե անփոփոխ տեմպերով շարունակվում է: Թերթի աղբյուրը հայտնում է, որ մոտ 300 ձկնորսական խմբեր կանոնավոր զբաղվում են ձկան եւ խեցգետնի որսով: 2-3 հոգուց կազմված որսագողերի խմբերը 50-60 մետրանոց ձկնորսական ցանցեր են նետում լճի մեջ: Արգելված որսի կանխումը պետք է իրականացնեն ոստիկանությունը եւ Սեւան ազգային պարկը, սակայն երկուսն էլ աչք են փակում դրա վրա: Ավելին, ըստ հավաստի լուրերի, արգելված ձկան որս անելու համար ձկնագողերը «նալոգ» են վճարում' ամիսը 30 հազար դրամ: Այնպես որ, որսագողերին բռնելու փոխարեն այս երկու մարմինն ամսական մոտ 9 միլիոն դրամի «մաքուր» եկամուտ են ստանում: Վերջիններիս համագործակցությունը հատկապես լավ է ստացվում, քանի որ Սեւան ազգային պարկի տնօրեն Աշոտ Գնդոյանը ժամանակին ոստիկանության ակադեմիայի պետն է եղել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter