Խուլերի համար ստեղծվել է հաղորդակցման նոր ձեռնարկ
Գյումրիի «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոն հասարակական կազմակերպությունը ԱՄՆ դեսպանատան օժանդակությամբ նախաձեռնել եւ ստեղծել է հայ-ամերիկայն ժեստերի լեզվին առանձնահատուկ մի ձեռնարկ եւ խտասկավառակ: Ինչպես էլեկտրոնային բառարանը, այնպես էլ գիրքը պարունակում են 300 (ընդհանուր թվով 600) առաջնային հաղորդակցման համար անհրաժեշտ ժեստեր, որոնք ուղեկցվում են համարժեք ամերիկյան ժեստերով, հայերեն եւ անգլերեն թարգմանություններով եւ համապատասխան պատկերներով: Բառարանում ներկայացված են նաեւ հայերեն եւ անգլերեն այբուբենները, թվերը` մինչեւ հարյուրը:
Ստեղծագործական խումբը փորձել է հնարավորության սահմաններում հայերեն ժեստերը համապատասխանեցնել ամերիկյան ժեստերին: Բառարանում եւ ձեռնարկում ընդգրկված են տարբեր բնագավառների առավել գործածական ժեստերը:
«Ագաթ»-ի ներկայացուցիչների համոզմամբ, այն կօգնի խուլերին եւ հասարակության այլ անդամներին ավելի հեշտ եւ մատչելի հաղորդակցվելու, ինչպես նաեւ կնպաստի խուլերի եւ նրանց ընտանիքների անդամների ինքնուսուցմանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել