HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գարդմանի և Գանձակի հայաթափման 30 տարին

Գարդմանահայերի հայրենակցական միավորում ՀԿ եւ Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի հայտարարությունը  Հայոց պատմական Գարդմանքի՝ ներկայիս՝ Գանձակի տարածաշրջանի հայաթափման 30-րդ տարելիցի կապակցությամբ

30 տարի առաջ` 1989թ.-ի այս օրերին, Ադրբեջանի իշխանությունների ծավալած էթնիկ զտումների ու պետական տեռորի քաղաքականության արդյունքում, վերջին հայերը բռնագաղթեցին հայաբնակ Շամխորի, Դաշքեսանի, Գետաբեկի, Թովուզի, Ղազախի շրջաններից և Գանձակ ու Ելենդորֆ(Խանլար) քաղաքներից:  Հայաստանի հյուսիս-արևելյան այս տարածքները դեռևս անցյալ դարի 20-ական թթ-ից քեմալ-բոլշևիկյան դաշինքի արդյունքում ապօրինաբար բռնակցվել էին Ադրբեջանի նորաստեղծ հանրապետությանը:

Այսօր` 30 տարի անց, ստիպված ենք  ա ր ձ ա ն ա գ ր ե լ, որ

  1. Մեր հայրենիքի հյուսիս-արևելյան մի ստվար հատվածը` Գարդման-Գանձակի տարածաշրջանը, շարունակում է բռնազավթված մնալ ներկայիս Ադրբեջանի ցեղասպան պետության կողմից:
  2. Ադրբեջանն այսօր էլ, որպես ագրեսոր պետություն, շարունակում է սպառնալիք հանդիսանալ հայության համար և ապակայունացնող դեր խաղալ Այսրկովկասի տարածաշրջանում:
  3. Հայ փախստականները` որպես Բաքվի ռեժիմի ցեղասպանական գործողություններից տուժած ինքնուրույն համայնք, որևէ կերպ ներկայացված չեն միջազգային փաստաթղթերում և Արցախյան բանակցային ձևաչափում:

              Միևնույն ժամանակ  հ ա յ տ ա ր ա ր ո ւ մ   ե ն ք, որ

30 տարի շարունակ և այսօր էլ ՀՀ իշխանությունները անհրաժեշտ և բավարար ջանքեր չեն գործադրել միջազգային հանրությանը, միջնորդ և դաշնակից պետություններին ներկայացնելու Արցախյան հիմնախնդրի բուն էությունը, ինչի պատճառով մինչ օրս

ա) Հարցականի տակ է դրվում Ադրբեջանի ցեղասպան ռեժիմի դեմ նշված տարածքների հայության ինքնապաշտպանական, ապա` ազգային-ազատագրական պայքարի գլխավոր ձեռքբերումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմավորումը և նրա  լիակատար փաստացի ու դե յուրե անկախությունը Ադրբեջանի հանրապետությունից:

բ) Շրջանցվում է 1987-1992թթ. Ադրբեջանի հայաբնակ շրջաններում` Չարդախլուում, Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում հայ բնակչության դեմ իրականացված պետական տեռորի ու ցեղասպանության փաստը, և այն հանգամանքը, որ Արցախյան ազատամարտը Բաքվի ցեղասպան ռեժիմի լայն ճակատով առաջխաղացումը դեպի ԼՂՀ կասեցնելու և հայությանը մասշտաբային ցեղասպանությունից ռազմական ճանապարհով պաշտպանելու միակ հնարավոր միջոցն էր:

գ) Անտեսվում են հայ փախստականների` միջազգային իրավունքի դաշտում ազատագրված տարածքների իրավատիրոջ, գոյությունն ու իրավունքները:         

Ելնելով վերոհիշյալից` պ ա հ ա ն ջ ու մ  ե ն ք  ՀՀ  և ԼՂՀ իշխանություններից`

 Իրավական և քաղաքական գնահատական տալ Ադրբեջանում 1987-1992թթ. տեղաբնիկ հայության հետ կատարված ոճրագործություններին` որակելով դրանք

որպես ցեղասպանություն:

  1. Միջազգային և հայրենական բոլոր պաշտոնական ու ոչ պաշտոնական ամբիոններից բարձրաձայնել հայոց հայրենիքի առանձին հատվածների` Հյուսիսային Արցախի /Շահումյան-Գետաշեն, Գանձակ, Գարդման/ ու Նախիջևանի`

Ադրբեջանի հանրապետության կողմից բռնազավթված լինելու փաստը:

  1. Ճանաչել ազատագրված տարածքների կարգավիճակը` իբրև ցեղասպան ռեժիմից ազատագրված, և վերականգնել այդ տարածքների միակ իրավատիրոջ` հայ փախստականների քաղաքական, տնտեսական, սոցիալ-մշակութային ու մարդկային բոլոր իրավունքները` պատասխանող պետությունից պահանջելով փոխհատուցում:

 

                                                                                                                                     25.11.2019թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter