ՔԿՀ-ներում աշխատող բժիշկների սոցիալական երաշխիքները․ քննարկում. ՈՒՂԻՂ
Հետքը շարունակում է «Փակ հաստատություններում մարդու իրավունքները» թեմայով քննարկումների շարքը: Այս տարվա սեպտեմբերից գործում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որով դադարեցվել է քրեակատարողական հիմնարկների բժշկական սպասարկման բաժինների գործունեությունը: Կրճատվել են քրեակատարողական ծառայության բժշկական սպասարկման բաժնի բոլոր հաստիքային միավորները: Ըստ արդաարադատության նախարարության՝ ՊՈԱԿ-ի ստեղծմամբ, սակայն, ապահովվել է բժշկական անձնակազմի մասնագիտական անկախությունը, բարձրացվել է ՊՈԱԿ-ի աշխատակիցների աշխատավարձերի սահմանաչափերը, և ստեղծվել են նրանց համար աշխատանքային ավելի գրավիչ և բարենպաստ պայմաններ: Քննարկման մասնակիցներն են՝ իրավապաշտպան Ռոբերտ Ռևազյանը, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Կամո Մանուկյան, Քրեակատարողական ծառայության բժշկական սպասարկման բաժնի գլխավոր մասնագետ Արայիկ Հակոբյանը և թեման ուսումնասիրած լրագրող Գրիշա Բալասանյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել