Բացահայտվել է 20 հազար դոլարով ու ոսկյա զարդերով չհրկիզվող պահարանի գողությունը
Ոստիկանության լրատվական ծառայությունը հաղորդում է, որ նոյեմբերի 21-ին ոստիկանության Կապանի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Մի կնոջ բնակարանից հափշտակել էին չհչկիզվող պահարան, որի մեջ եղել էր 20 հազար դոլար ու 30-ից ավելի ոսկյա զարդ։
Ոստիկանության աշխատակիցները փաստական տվյալներ ձեռք բերեցին գողությունը կատարած անձի ինքնության վերաբերյալ։ Օպերատիվ միջոցառումներով հայտնի դարձան նաև դեպքի հանգամանքները։
Նոյեմբերի լույս 24-ի գիշերը կասկածյալը հայտնբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանություն։ Քաջարանի բնակիչ, 38-ամյա տղամարդը ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին, խոստովանական ցուցմունք տվեց ու ձերբակալվեց։
Հետագա միջոցառումներով իրավապահները ձորակում հայտնաբերեցին նաև չհրկիզվող պահարանը, որն արդեն դատարկ էր։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել