HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Սպիտակ-Վանաձոր ճանապարհին ստուգել և բաժին են բերել Եղեգնուտ գյուղի 26-ամյա բնակչի վարած «Զիլ» մակնիշի մեքենան՝ բեռնված շուրջ 8 խմ փայտանյութով: Վարորդը փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել իրենց գյուղի անտառից ծառեր հատելով: Այս մասին հաղորդում է ոստիկանության լրատվական ծառայությունը:

Ժամեր անց ոստիկանության Լոռու մարզային վարչության և Գուգարքի բաժնի ծառայողների համատեղ ծառայության ժամանակ Վահագնաձոր գյուղի վարչական տարածքում ստուգման է ենթարկվել Վանաձորի բնակիչ, 51-ամյա տղամարդու վարած «Ֆորդ Տրանզիտը»՝ բեռնված մոտ 4 խմ փայտանյութով:

Կրկին փաստաթուղթ չի ներկայացվել: Վարորդը հայտնել է, որ նախորդ երեկոյան Վահագնաձոր գյուղի վարչական տարածքում անտառից հավաքել է չորուկ փայտանյութ և բենզասղոցով հատել մեկ քամատապալ ծառ: Փայտանյութով մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Հանգամանքները պարզվում են: Երկու դեպքով էլ նշանակվել է մասնագիտական ստուգում, նախապատրաստվում են նյութեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter