HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արթուր Մարտիրոսյանն ու Տիգրան Եսայանը նշանակվել են ոստիկանության պետի տեղակալներ

Նախագահ Արմեն Սարգսյանի երկու հրամանագրերով՝ Արթուր Մարտիրոսյանն ու Տիգրան Եսայանը նշանակվել են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալներ:

Այս մասին համապատասխան փաստաթղթեր են հրապարակվել հանրապետության նախագահի պաշտոնական կայքում:

Նշենք, որ Արթուր Մարտիրոսյանը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարն էր, իսկ Տիգրան Եսայանը զբաղեցնում էր ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալի պաշտոնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter