HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բակո Սահակյանը շրջայց է կատարել Արցախի զորամասերում

Նոյեմբերի 27-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը պաշտպանական գերատեսչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ աշխատանքային շրջայցով եղել է կենտրոնական և հյուսիս-արևելյան ուղղությամբ գործող մի շարք զորամասերում, մասնակցել նորակառույց ճաշարանի, կաթսայատան ու զորանոցի բացման արարողություններին: Այս մասին տեղեկացնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ըստ տարածված հաղորդագրության՝ հանրապետության նախագահը գնահատել է կատարված աշխատանքների որակը՝ համոզմունք հայտնելով, որ այսուհետ նշված զորամասերում ուսումնամարտական խնդիրները կյանքի կկոչվեն շատ ավելի բարձր մակարդակով: Շահագործման հանձնված նոր շինությունները տիպային են, կառուցված արդի բոլոր չափանիշներին համապատասխան, հագեցած նորագույն տեխնիկական ու շինարարական լուծումներով:

Նշվում է նաև, որ Պաշտպանության բանակում ավարտին են մոտենում տասնյակ այլ կառույցների շինարարական աշխատանքներ, որոնց արդյունքում կբարելավվեն բազմաթիվ զինծառայողների կենցաղային ու ծառայողական պայմանները:

Մեկնաբանություններ (1)

verej
Salute to every one of them, from top to those selfless heroes on the front line.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter