HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռումինական ավիաընկերությունը շտկել է խնդիրը․ Քաղավիացիա

Հետքը երեկ գրել էր, որ Բուխարեստ-Երևան-Բուխարեստ չվերթից օգտվողները զրկված են սպասարկումը բողոքարկելու և փոխհատուցում ստանալու իրենց իրավունքից։ Այդ մասին մեզ հայտնել էր Passenger.am ընկերության համահիմնադիր, տնօրեն Վաներ Հարությունյանը։  

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն այսօր հայտարարություն է տարածել այդ հրապարակման վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․

«Անդրադառնալով «Հետք» էլեկտրոնային թերթի «Ռումինական ավիաընկերությունը ոտնահարում է երևանյան ուղևորների իրավունքը» վերտառությամբ հոդվածին՝ տեղեկացնում ենք, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կապ է հաստատել «Տարոմ» ավիաընկերության հայաստանյան գլխավոր ներկայացուցիչ Արարատ Մուրադյանի հետ:

Վերջինիս փոխանցմամբ լրագրողի հետ զրույցից հետո խնդրի մասին գրավոր կերպով ծանուցել է ավիաընկերության գլխամաս։ Նոյեմբերի 26-ի դրությամբ տեխնիկական խնդիրը շտկվել է։

Այս պահին բողոք-դիմումի հայտում Երևանը՝ որպես ուղղություն, առկա է»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter