Հանդիպում Հայաստանի և Լեհաստանի ռազմական ոստիկանության ներկայացուցիչների միջև
Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պատվիրակությանը: Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության, փորձի փոխանակման հետ կապված մի շարք հարցեր: Լեհաստանի ՊՆ պատվիրակությունը հետևել է ռազմական ոստիկանների ցուցադրական պարապմունքներին:
Ըստ հաղորդագրության՝ պատվիրակությունն այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել