HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պլանային ջրանջատում Երևանում և Արարատի Լոռու մարզերու նոյեմբերի 28/29-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 28-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 29-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

 Երևան՝

  • Նուբարաշեն վարչական շրջան՝ ամբողջությամբ, 
  • ​Էրեբունի վարչական շրջան` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի և Սարի Թաղի,
  • Կենտրոն վարչական շրջան` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան  փողոցներ և նրբանցքներ, Ալեք Մանուկյան փող. 1, 4/2, 17 համարներ, Նար-Դոսի փող. 1-40 համարներ, Քրիստափորի փող. 1-15 համարներ, Ծխախոտագործների փող. 1-65 համարներ, Խորենացու փող. 28-231 համարներ և 3-րդ փակուղի, Տիգրան Մեծի պող. 12-80 համարներ և նրբանցք, Երևանի ոստիկանության վարչություն, Ազգային անվտանգության ծառայություն, Երևանի պետական համալսարան,
  • Շենգավիթ վարչական շրջան` Արշակունյաց պողոտա, Գ.Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ, 10-րդ փողոցներ ու նրբանցքներ, Արին-Բերդի փող. 3-րդ եւ 5-րդ նրբանցքներ, Չեխովի փող. 1-21 համարներ, Բագրատունյաց փող. 41-80 համարներ, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ եւ Նոր Խարբերդ այգեգործական թաղամասեր; Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը:

Արարատի մարզ՝

  • Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղեր և անմիջապես ջրատարից սնվող բաժանորդներ:

Լոռու մարզ

Նոյեմբերի 28-ին ժամը 12.00-24.00 կդադարեցվի Լոռու մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

  • Վանաձոր քաղաքի՝ Տավրոս 1 փողոց՝ նրբանցքներով եւ փակուղիներով, Տավրոս 2, 3, 4, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22 փողոցներ եւ նրբանցքներ, Տավրոս-Առափնյա, Գործարանային, Ուկրաինական, Շրջադարձային, Վերածննդի, Լեռնային փողոցներ, Ուկրշինի տնակային ավան, Բաղրամյան պողոտա, Բաղրամյան 1-ին փողոց եւ փակուղիներ, Բաղրամյան 2-րդ փողոց եւ փակուղիներ, Բաղրամյան 74 շենք, Տավրոս, Սարի թաղ, Շիրակի խճուղու 28, 30, 56, 58, 60, 66 շենքեր, Շիրակի խճուղու մասնավոր տնատիրություններ, փողոցներ և նրբանցքներ, Տարոն-1՝ 1-6 շենքեր, Տարոն-2՝, ՔՇՀ-4, 1-4 շ., 21ա, 5-25, 26-32շ., 33-41շ., 42-57շ., Տարոն-2՝ ՔՇՀ-3, 1-32, 42-78, 82-86, 89-97, 15ա շենքեր, ՔՇՀ - 7, 1-8, 10-12, 12ա, 15, 16, 19-24, 29-37, 44-51 շենքեր, քոթեջներ, գազի քոթեջներ, Տարոն-3՝ 11, 12, 13 շենքեր, Փարաջանով փողոց, Տաշիրի խճուղի և նրբանցք /նախկին Շրջադարձային/:
  • Լեռնապատ և Դարպասի գյուղեր:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։