HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

90 միլիոն դրամ հատկացվեց արտասահմանյան պատվիրակությունների ընդու­նելությունները կազմակերպելու նպատակով

Կառավարության պահուստային ֆոնդից 90 միլիոն դրամ հատկացվեց արտասահմանյան պատվիրակությունների ընդու­նելությունները կազմակերպելու նպատակով։ 

Գումարի հատկացման այս առաջարկությունը գործադիրի նիստին ներկայացրել էր ֆինանսների նախարարությունը՝ հայտնելով, որ 2019 թվականի պետական բյու­ջե­ում արտասահմանյան պատ­վիրակությունների ընդունելություններին հատկացված գումարը անբավարար է, և անհրաժեշտ են լրացուցիչ միջոցներ։

Կառավարություն ներկայացված որոշման նախագծից պարզ է դառնում, որ արտասահմանյան պատվիրակությունների ընդունե­լութ­յուն­ների համար վարչապետի որոշում­ների հիման վրա արդեն իսկ ներկայացվել են 47 միլիոն դրամի հայտեր, սակայն առկա են այլ որոշումներ, որոնց ֆինան­սա­վոր­ման հայտերը դեռևս չեն ուղարկվել ֆինանսների նախարարություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter