HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարածք հատկացվեց Սյունիքի զինվորական կոմիսարիատի Մեղրու բաժանմունքին

Կառավարությունը տարածք հատկացրեց պաշտպանության նախարարությանը՝ Սյունիքի մարզի զինվորական կոմիսարիատի Մեղրու բաժանմունքի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդմամբ՝ 2018 թվականի մարտին Սյունիքի մարզի զինվորական կոմիսարը դիմել է Մեղրի համայնքի ղեկավարին՝ զինվորական կոմիսարիատի Մեղրու բաժանմունքին չորս աշխատասենյակ հատկացնելու նպատակով: Քանի որ Մեղրի համայնքի Զորավար Անդրանիկի 2 հասցեում գտնվող վարչական շենքի Մեղրի համայնքապետարանին ամրակցված բոլոր աշխատասենյակները զբաղված են եղել, համայնքապետարանը գրությամբ դիմել է պետական եկամուտների կոմիտե՝ առաջարկելով կոմիտեի տնօրինության տակ գտնվող, Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկի 2 հասցեի վարչական շենքում 223 քմ ընդհանուր մակերեսով տարածքը հատկացնել պաշտպանության նախարությանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter