HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նորքի անտառում կներդրվի կաթիլային ոռոգման համակարգ

Նորքի անտառնի 45 հեկտար տարածքում կներդրվի կաթիլային ոռոգման համակարգ։ Դրա նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման նպատակով կառավարությունը շրջակա միջավայրի նախարարությանը 6 միլիոն դրամ հատկացրեց։ 

Շրջակա միջավայրի նախարարության հաղորդմամբ՝ Երևանի անտառպետության 56 հեկտարից ծառապատվել է 45 հեկտարը, սակայն ներկայումս իրականացվող ոռոգման արդյունավետությունը բավական ցածր է, քանի որ ջուրը հոսում է ոչ նպատակային՝ ելնելով հողի շերտի կառուցվածքից։

«Արդյունքում ծառերը չեն ստանում աճի համար անհրաժեշտ քանակությամբ ջուր։ Կաթիլային ոռոգման համակարգի ներդնումը հնարավորություն կտա ապահովել յուրաքանչյուր ծառի համար անհրաժեշտ քանակությամբ ջրով սնուցում»,- հայտնել է նախարարությունը։

Նախնական հաշվարկներով՝ կաթիլային ոռոգման համակարգի ներդրման համար անհրաժեշտ է լինելու մոտ 120 մլն դրամ։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter