HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիում կկառուցվի նոր ծննդատուն

Կառավարությունն այսօրվա նիստին հողամաս հատկացրեց «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ին՝ նոր ծննդատուն կառուցելու նպատակով։ Հողի հատկացումից հետո սկսվելու է շենքի կառուցման նախագծանախահաշվածին փաստաթղթերի մշակման, այնուհետև շինարարական աշխատանքները։

«Արդյունքում, Գյումրիում կգործի ժամանակակից շինարարական նորմերին համապատասխան, անհրաժեշտ սարքավորումներով հագեցած ծննդատուն»,-ընդգծել է առողջապահության նախարարությունը։

Ծննդատունը կառուցվելու է Գյումրու Գարեգին Նժդեհ փողոցում։

Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ Շիրակի մարզում գործող «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ի համար ծննդատան մասնաշենք կառուցելու համար առողջապահության նախարարի և շվեյցարահայ բարերար Վարդան Սրմաքեշի ստեղծած հիմնադրամի միջև օգոստոսի 2-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ Դրա համաձայն՝ առողջապահության նախարարությունն աջակցելու է ծննդատան կառուցման համար անհրաժեշտ տարածքի հատկացմանը, իսկ ծննդատան նախագծման և կառուցման շինարարական աշխատանքների ֆինանսավորումն կիրականացնի Վարդան Սրմաքեշի հիմնադրամը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter