HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փրկարար ծառայողների հավելավճարների համար 475 միլիոն դրամ տրամադրվեց

Կառավարության այսօրվա նիստին առանձնահատուկ պայմաններում աշխատանք կատարող փրկարար ծառայողների հավելավճարների համար 475 միլիոն դրամ հատկացվեց։ Գումարը տրամադրվեց  կառավարության պահուստային ֆոնդից՝ արտակարգ իրավիճակների նախարարությանը։

«Սա աշխատավարձի  բարձրացման հետ կապված երեք ամսվա փողն է, որը այս տարի չենք տվել դեռ։ Հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբերի ամսիների մասին է խոսքը»,-կառավարությանը հայտնեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Նախարարի հաղորդմամբ՝ փրկարարների աշխատավարձն ամենացարծ օղակի աշխատակիցների համար դառնում է 130 հազար դրամ՝ նախկին 85-90 հազարի փոխարեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter