HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գումար հատկացվեց Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի վերակառուցման տեխնիկական հսկողությունն իրականացնելու համար

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց 170 միլիոն դրամ հատկացնել Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողությունն իրականացնելու համար։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդմամբ՝ Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի տեխնիկական հսկողություն ապահովելու նպատակով՝  Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ-ն) և «Սպեա Ինջինիերինգ» և «ԱյԱրԴի Ինջինիերինգ» ընկերությունների միջև կնքվել էր ծառայությունների մատուցման պայմանագիր:

Դրա ժամկետն ավարտվել է սեպտեմբերի 12-ին, սակայն ԵՆԲ-ն հնարավոր չի համարում դրամաշնորհի շրջանակներում լրացուցիչ ֆինանսական միջոցներ հատկացնել՝ ճանապարհի վերակառուցման հսկողությունն իրականացնելու համար։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը դիմել է Ասիական զարգացման բանկին, սակայն ԱԶԲ-ն պարզաբանել է, որ ինժեների ծառայությունների ֆինանսավորումը հնարավոր չէ:

Նկատի ունենալով, որ շինարարական աշխատանքները գտնվում են ընթացքի մեջ, իսկ կապալառուի պայմանագրի համաձայն՝ շինարարական աշխատանքների ընթացքում ինժեների ներգրավվածությունը պարտադիր պայման է, կառավարությունը որոշեց այդ աշխատանքների իրականացման համար 170 միլիոն դրամ հատկացնել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter