HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տավուշում կհիմնվի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ստորաբաժանում

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց Տավուշի մարզում ստեղծել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի (ՄԻՊ) ստորաբաժանում։ Այդ նպատակով գործադիրը մոտ 2․7 միլիոն դրամ հատկացրեց ՄԻՊ-ին։

«Պաշտպանի աշխատակազմում Տավուշի մարզային ստորաբաժանման ստեղծումը կմեծացնի Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուցիոնալ ազդեցությունը երկրի իրավական համակարգում»,- կառավարությանը հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։

Հատկացվող գումարը նախատեսվում է ձեռք բերել գրասենյակային կահույք, համակարգչային տեխնիկա և նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների աշխատավարձերը վճարել։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ընդգծել է, որ վերջին տարիներին զգալի աճել է նաև Տավուշի մարզից հասցեագրվող դիմում-բողոքների թիվը: Բացի այդ, Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում փաստահավաք աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտություն է առաջանում աշխատողներ գործուղել Երևանից և (կամ) Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումից։

«Մինչդեռ, այսպիսի իրավիճակը չի նպաստում աշխատանքների օպերատիվության և արդյունավետության բարձրացմանը։ Ստեղծված իրավիճակում մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արդյունավետ գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ է Տավուշում մարզային ստորաբաժանում ստեղծել»,-ընդգծել է ՄԻՊ-ը։

Լուսանկարը՝ ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter