HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

37 միլիոն դրամ հատկացվեց 4 միլիոն ակցիզային դրոշմանիշ գնելու համար

Կառավարությունն այսօրվա նիստին 37 միլիոն դրամ հատկացրեց պետական եկամուտների կոմիետին (ՊԵԿ)՝ ակցիզային դրոշ­մանիշեր գնելու նպատակով։

Կառավարությանը ՊԵԿ-ը հայտնել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2020 թվականին ակցիզային դրոշ­մանիշերի ձեռքբերման գործընթացն իրականացնելու համար անհրաժեշտ է առնվազն երեքից չորս ամիս ժամանակ, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է լրացուցիչ 4 միլիոն ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերել: 

Կոմիտեի հաղորդմամբ՝ ձեռք բերվող ակցիզային դրոշմանիշերը կապահովեն տնտեսվարողներին հատկացվող դրոշմանիշերի անընդհատությունը, մինչ 2020 թվականի ընթացքում նոր խմբաքանակ ձեռք կբերվի։

Լուսանկարը՝ ՊԵԿ-ի ՖԲ էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter