Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչությունների պետերի համար 37 հազար դոլար արժողությամբ ամենագնացներ կգնվեն
Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց 267 միլիոն դրամ հատկացնել պաշտպանության նախարարությանը՝ ծառայողական ավտոմեքենաներ գնելու նպատակով։
Այդ գումարով ՊՆ-ն նախատեսում է զինված ուժերի գլխավոր շտաբի վարչությունների պետերի համար ամենագնացներ և «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկի, «Զորական» համույթի անձնակազմի, պարբերաբար Հայաստան ժամանող արտերկրի լրատվամիջոցների ներկայացուցիչների տեղափոխությունները կազմակերպելու համար մինիավտոբուս գնել։
Ֆինանսների նախարարության հաղորդմամբ՝ գնվել է 14 ամենագնաց։ Մեկ ամենագնացի արժեքը կազմելու է 17 միլիոն 650 հազար դրամ (37 հազար դոլար։
Բացի այդ, ՊՆ-ից 15 ավտոմեքենա հետ վերցվեց և ամրացվեց պետական գույքի կառավարման կոմիտեին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել