HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդուարդ Մարտիրոսյանն ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանապահ ոստիկանության պետին

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում տեղի է ունեցել Վրաստանի Ներքին գործերի նախարարության Սահմանապահ ոստիկանության պատվիրակության հանդիպումը, որը գլխավորում էր  ոստիկանության պետ Թեյմուրազ Կեկելիձեն: Այս մասին տեղեկացնում է ԱԱԾ-ի պաշտոնական կայքը։

Պաշտոնական այցի ընթացքում ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանն ընդունել է Թեյմուրազ Կեկելիձեին:

Ողջունելով Վրաստանի ՆԳՆ Սահմանապահ ոստիկանության պետին՝ Է. Մարտիրոսյանը նշել է, որ նմանատիպ հանդիպումները ևս մեկ անգամ վկայում են երկու եղբայր ժողովուրդների վստահելի հարաբերությունների մասին:

Հանդիպման ընթացքում Է. Մարտիրոսյանն ու Թ. Կեկելիձեն քննարկեցին պետական սահմանի ռեժիմի պահպանությանը, երկկողմ համագործակցության ընդլայնմանը և տարածաշրջանային ներկա զարգացումներին առնչվող մի շարք հարցեր:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Թ. Կեկելիձեն նշել է, որ այս հանդիպումը ևս մեկ քայլ է երկու երկրների հարաբերությունների կայուն զարգացման և խորացման ուղղությամբ:

Հանդիպման ավարտին Էդուարդ Մարտիրոսյանը պարգևատրեց Թեյմուրազ Կեկելիձեին՝ «Սահմանային համագործակցության համար» մեդալով:

Այցի ընթացքում Վրաստանի Ներքին գործերի նախարարության Սահմանապահ ոստիկանության պատվիրակությունը կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter