Գորիս-Կապան ավտոճանապարհին մասամբ այրվել է բեռնատարի կցորդիչը. վարորդը հոսպիտալացվել է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին` ժամը 22:45-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին այրվում է բեռնատար ավտոմեքենայի կցորդիչը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:21-ին, մարվել՝ 00:00-ին: Այրվել է բեռնատարի կցորդիչը՝ մասամբ:
Բեռնատարի վարորդը հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել