HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ «Նոր Զովք» սուպերմարկետի լավաշի արտադրամասում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի 28-ին` ժամը 22:35-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բեկնազարյան փողոցի թիվ 3/3 հասցեում՝ «Նոր Զովք» սուպերմարկետի լավաշի արտադրամասում:

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, որոնցից չորսն անհրաժեշտությունը վերանալու պատճառով հետ է վերադարձել:

Պարզվել է, որ «Նոր Զովք» սուպերմարկետի լավաշի արտադրամասում այրվում է ջրատաքացուցիչ:

Հրդեհը մարվել է ժամը 22:45-ին: Այրվել են ջրատաքացուցիչն ամբողջությամբ և էլեկտրական լարեր (մոտ 1 գմ):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter