HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր տվյալներ Երկրի մագնիսական դաշտի մասին

Գիտությունների ազգային ակադեմիան տեղեկացնում է, որ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը և  Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Գեոֆիզիկական կենտրոնի տնօրեն ՌԳԱ թղթակից անդամ Անատոլի Սոլովյովը օրերս այցելեցին ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում գտնվող Երկրի մագնիսական դաշտի մշտադիտարկում իրականացնող փորձարարական բազա:  Փորձարարական բազան ստեղծվել է ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Գեոֆիզիկական կենտրոնի համագործակցության արդյունքում:

Այցի ընթացքում քննարկվեցին համագործակցության նոր ծրագրեր, որոնք մոտ շրջանում կներկայացվեն 
2 երկրների պետական լիազոր մարմիններին:

Փորձարարական բազայում, որը կառուցված է բացառապես  մագնիսական հատկություններ չունեցող կոմպոզիցիոն 
նյութերից և մագնիսական դաշտ չունեցող փայտից, տեղադրված է սարքավորու, որն իրականացնում է 
Երկրի մագնիսական դաշտի փոփոխությունների գերզգայուն ճշգրիտ չափումներ: Դրանց շնորհիվ հնարավոր է
 բացահայտել և հաստատել Երկրի  մագնիսական դաշտի (Real-time) փոփոխությունների և երկրաշարժի նախապատրաստման միջև պատճառահետևանքային կապերը, որպես հնարավոր երկրաշարժի առաջացման նախանշան, հետագայում լուծելու երկրաշարժի կանխագուշակման հիմնարար պրոբլեմը:

Ստացված արդյունքները համալրում են միջազգային տվյալների բազան՝ հետագա մշակման, նոր խնդիրների ձևավորման համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter