HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ Կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման շենքում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի 29-ին՝ ժամը 11:02-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կոմիտասի պողոտայի 35/2 շենքի 1-ին հարկում:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման շենքում:

Հրդեհը մարվել է քաղաքացիների ուժերով: Կոմունիկացիոն հորանում այրվել է 1 քմ աղբ, ջերմահարվել՝ 50 սմ էլեկտրական մալուխ և 1 դուռ:

Փրկարարները տարահանել են 250 քաղաքացու. տուժածներ չկան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter