Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով մեկնել է Ուկրաինա
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը տեղեկացնում է, որ Զարեհ Սինանյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ուկրաինա:
Այցը կտևի դեկտեմբերի 4-ը ներառյալ, որի ընթացքում Գլխավոր հանձնակատարը Կիևում կմասնակցի «Իմեջին Արմենիա» նախաձեռնության կողմից կազմակերպված ֆորումին, հանդիպումներ կունենա գործող հայկական համայնքային կառույցների ղեկավարների և ներկայացուցիչների հետ, առաջին անգամ կմեկնի Օդեսա և հանդիպում կունենա տեղի հայ համայնքի հետ, կծանոթանա կատարված աշխատանքներին ու խնդիրներին, կնախանշի հետագա համագործակցության ուղիները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել