HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

117 քաղաքացի Ուսանողական այգու գործով դիմում է Սահմանադրական դատարան

Երևանում շարունակում են ոտնահարվել ազգային արժեքները

Մոտ մեկ տարի առաջ սկսեց ավերվել Երևանի խորհրդանիշերից մեկը՝ Ուսանողական այգին, որում զվարճանքի երկու օբյեկտ է կառուցվում։ Հայաստանի բարձրաստիճան բոլոր պաշտոնյաներից, այդ թվում ՀՀ նախագահից անպատասխան մնացած 20.000 ստորագրությունը, բազմաթիվ նամակներն ու բողոքի ակցիաները վկայում են երևանցիների կարծիքի աննախադեպ ոտնահարման և մեր արժեքներին ուղղված բարոյական ապտակի մասին։

Հանուն մասնավոր շահի' գերադասեցին տրորել ՀՀ Ազգային հերոս Վիկտոր Համբարձումյանի պատիվը, մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծած աստղադիտարանն ու այգին և Հայաստանի Ազգային գրադարանի' լռության միջավայր ունենալու գործնական իրավունքը։

Ամեն ինչից բարձր համարելով Հայաստանի քաղաքացու արժանապատվությունը և սեփական հանրային տարածքին տեր լինելու իրավունքը, անցնելով ՀՀ վարչական դատարանի բոլոր ատյաններով' այժմ ՀՀ Սահմանադրական դատարան ենք փոխանցում 117 քաղաքացու, այդ թվում' հայտնի մտավորականների համատեղ դատական հայցը։

Հաղթանակներ տոնելով՝ չդնենք մեր պարտության հիմքերը մեր տան մեջ։

117 համահայցվորի թվում են.

Ակադեմիկոս Վիլեն Հակոբյան
Ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյան
Երգիչ Ռուբեն Հախվերդյան
Պատմաբան Բաբկեն Հարությունյան
Բնապահպան Կարինե Դանիելյան
Ակադեմիկոս Գևորգ Բրուտյան
Ակադեմիկոս Ադոլֆ Մանթաշյան
Դերասան Աշոտ Ադամյան
Բնապահպան Ինգա Զարաֆյան
Շահեն Մեղրյանի այրի Ստելլա Մեղրյան
Հրապարակախոս Տիգրան Պասկևիչյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյան
Ջազային երաժիշտ Դավիթ Նալչաջյան
Լրագրող Բորիս Նավասարդյան
Ռեժիսոր Արա Շիրինյան
Ճարտարապետ Լևոն Վարդանյան
Տասնյակ արվեստագետներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, լրագրողներ և այլ քաղաքացիներ

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն
10 մայիսի, 2011թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter