Հորդոր՝ վարորդներին․ չխոչընդոտել ճանապարհների ձնամաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը փոխանցում է, որ «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը հորդորում է վարորդներին չխոչընդոտել ձմեռային սպասարկման շրջանակներում կապալառու կազմակերպությունների կողմից իրականացվող ձնամաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներին, ինչպես նաև երթևեկության անվտանգությունից ելնելով, հետևել կապալառու կազմակերպության և ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հրահանգներին։
«Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ը, հաշվի առնելով եղանակային պայմանները, հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել