HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փրկարարները վերացնում են երևանցիների գլխին կախված վտանգը

Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանը դիմել է արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանին' խնդրելով աջակցել Երևան քաղաքի շենքերի տանիքներից կախված և քաղաքացիների համար լուրջ վտանգ ներկայացնող սառցաբեկորների վերացման աշխատանքներին:

Ինչպես տեղեկացնում է  ԱԻՆ-ն, փետրվարի 23-ի դրությամբ այդ բարդ և դժվարին աշխատանքներին մասնակցել է 20 հրշեջ-փրկարար' ԵՓՎ Կենտրոնի բաժնի թիվ 8 ՀՓՋ-ի և ՓՈՒՎ ՀՀՋ-ի ավտոսանդուղքներով' ԵՓՎ պետի տեղակալ փ/ծ փոխգնդապետ Դ. Մարտիրոսյանի ղեկավարությամբ:

Փրկարարները գործել են Կենտրոնի և Արաբկիրի 11 փողոցներում' միեւնույն ժամանակ ձնից մաքրելով 64 շենքի բակային տարածք:

Սառցաբեկորների վերացման աշխատանքները շարունակվում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter