ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է պաշտպանության բանակ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը նոյեմբերի 28-ին աշխատանքային այցով եղել է պաշտպանության բանակում:
ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ԱՀ ՊՆ, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ շրջել է հյուսիս-արևելյան և կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերում, ծանոթացել ռազմական ու թիկունքային նշանակության մի շարք օբյեկտներում ընթացող աշխատանքներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել