HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են կեղծ համարանիշերով մեքենաներ

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 29-ին ճանապարհային ոստիկանության Երևանը սպասարկող առաջին սպայական գումարտակի ծառայողները հայտնաբերել են հատուկ քննչական ծառայության կեղծ համարանիշերով «BMW X6» մակնիշի ավտոմեքենա։ Տրանսպորտային միջոցը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Նախապատրաստված նյութերը ըստ ենթակայության փոխանցվել են տարածքային բաժին՝ հետագա ընթացքը լուծելու։

Ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի Կոտայքի մարզը սպասարկող 3-րդ վաշտի ծառայողներն էլ հայտնաբերել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, որը շահագործվում էր հաշվառումից հանված ռուսական համարանիշերով։ Այս դեպքում ևս նախապատրաստված նյութերն ըստ ենթակայության փոխանցվել են տարածքային ստորաբաժանում՝ հետագա ընթացքը լուծելու։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter