HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Վեոլիա ջուր»-ը «առևտրային հաշվառքի սարքի» խախտում է հայտնաբերել, ինչին առարկում է Լոռու մարզպետարանը

«Վեոլիա ջուր»-ը գումարի բռնագանձման պահանջով դատական հայց է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Լոռու մարզպետարանի:

Մեր գրավոր հարցմանն ի պատասխան` Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը պարզաբանել է, որ մարզպետարանի և «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի միջև կնքվել է պայմանագիր՝ Լոռու մարզպետարանի ջրամատակարարման և ջրահեռացման վերաբերյալ, որի շրջանակներում մշտապես և պարտաճանաչ մարզպետարանն իրականացրել է իր պայմանագրային պարտականությունները:

Սակայն, 2018թ. հոկտեմբերին «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի վերահսկողական ծառայության կողմից իրականացվել է ստուգում և հայտնաբերվել «առևտրային հաշվառքի սարքի» խախտում, որի հիման վրա կազմած արձանագրությամբ կատարված խախտման համար հաշվարկվել է 1 մլն 687 հազար 781 դրամի տուգանք:

«Նշված ենթադրյալ խախտման վերաբերյալ մեր կողմից ներկայացվել են հիմնավոր առարկություններ, ինչպես նաև առաջարկվել է համատեղ քննարկումներ կազմակերպել կամ ՓԲԸ-ում ու մարզպետարանում, կամ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում, կամ՝  հարցը լուծել դատական կարգով: Տեղեկացնում եմ, որ մեր առաջարկություններից ոչ մեկը չի ընդունվել ՓԲԸ-ի կողմից, իսկ նրանց կողմից 2 անգամ դատական հայց է ներկայացվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որը հետ է վերադարձվել տարբեր պատճառներով»,-տեղեկացնում է Լոռու մարզպետը:

Նշենք, որ ֆրանսիական Վեոլիա Գրուպը (պաշտոնական անվանումը՝ «Վեոլիա Օ Կոմպանի Ժեներալ Դեզ Օ» կոմանդիտային բաժնետիրական ընկերություն), որը 2006-2016թթ. կառավարեց մայրաքաղաքի ջրմուղ-կոյուղին՝ ի դեմս «Երևան ջուր» ՓԲԸ-ի, հաղթող ճանաչվելով կառավարության հայտարարած միջազգային մրցույթում, իրավունք ստացավ կառավարել արդեն հանրապետության ջրմուղ-կոյուղու բոլոր համակարգերը: Ծրագրի իրականացման նպատակով վերջինիս կողմից հիմնադրվեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ, որը 2016թ. նոյեմբերի 21-ին կնքված «Վեոլիա Գրուպ» - «Վեոլիա ջուր» ՓԲԸ» - «ՀՀ ԷԵԲՊ-ի Ջրային տնտեսության պետական կոմիտե» եռակողմ Վարձակալության պայմանագրով 2017թ. հունվարի 1-ից 15-ամյա ժամկետով ստանձնեց միասնական օպերատորի պարտականությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter