HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». կմասնակցեն միասնական ցուցակո՞վ

Տեղեկություններ կան, որ «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցություններն արդեն որոշել են, որ առաջիկա խորհրդարանակն ընտրություններին մասնակցելու են միասնական ցուցակով:

«ՀԺ» տեղեկություններով՝ սույն կուսակցությունների ներկայացուցիչները, որ արդեն տեւական ժամանակ ինտենսիվ բանակցություններ են վարում առաջիկա ընտրություններին իրենց մասնակցության ձեւաչափը որոշելու շուրջ, հաշվարկել են, որ եթե ընտրություններին մասնակցեն դաշինքով, դժվար է լինելու ԱԺ մտնելու համար անհրաժեշտ 7 տոկոսանոց շեմը հաղթահարել, ուստի որոշել են, որ «Ազատ դեմոկրատների» մի շարք անդամներ պետք է ընդգրկվեն «Ժառանգության ցուցակում (այս դեպքում անհրաժեշտ է 5 տոկոսանոց շեմը հաղթահարել):

Դատելով երկու կուսակցություններում կոնկրետ անձանց զբաղեցրած դիրքից եւ մի քանի այլ հանգամանքներից, «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկտրատների» միասնական ցուցակի առաջին տասնյակը կարող է ունենալ հետեւյալ պատկերը:

1. Րաֆֆի Հովհաննիսյան

2. Խաչիկ Քոքոբելան

3. Ռուբիկ Հակոբյան

4. Անուշ Սեդրակյան

5. Ստյոպա Սաֆարյան

6. Ալեքսանդր Արզումանյան

7. Լարիսա Ալավերդյան

8. Արարատ Զուրաբյան

9. Արմեն Մարտիրոսյան

10. Գառնիկ Գեւորգյան:

Մեկնաբանություններ (1)

Vahagn
Բա Փոստանջյանը?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter