HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». անհետ կորել է Լանջազատի դպրոցի տնօրենը

93-ամյա հայրը պահանջում է բացահայտել որդու անհետացումն ու սպանությունը, ինչը մինչ օրս մնում է չբացահայտված

«Առավոտի» խմբագրությանն է դիմել Արարատի մարզի Բերդիկ գյուղի բնակիչ Հակոբ Հակոբյանը, ով պատմում է, որ իր որդին` Լանջազատ գյուղի միջնակարգ դպրոցի 33-ամյա տնօրեն Գրիգոր Հակոբյանը, 1987թ. օգոստոսի 22-ին՝ ժամը 12:30-ին, աշխատանքից տուն գալու ճանապարհին անհայտացել է:

Ըստ Հակոբյանի՝ հարուցված քրեական գործի ընթացքում բազմիցս քննված վկաները փաստել են, որ տուն վերադառնալու ճանապարհին դպրոցի տնօրենին իր անձնական մեքենայով մոտեցել է նրա` ուսումնական գծով տեղակալ Թերեզա Հարությունյանի ամուսինը` Հրանտ Ասատրյանը, եւ բացելով մեքենայի առջեւի դուռը, հրավիրել է Հակոբյանին` նստել: Գրիգորը նստել է մեքենան:

Այնուհետեւ մյուս վկաները փաստել են, որ ժամը 12:00-13:00-ի սահմաններում Լանջազատ-Բարձրաշեն ճանապարհին ականատես են եղել 6 երիտասարդների վեճի, որոնցից առերեսման ժամանակ ճանաչել են նույն Հրանտ Ասատրյանին եւ նրա ավագ եղբորը` Ռաֆիկ Ասատրյանին:

Ըստ ականատեսների՝ վիճաբանությունից հետո նրանցից մեկին խցկել են մեքենաներից մեկի մեջ եւ հեռացել: Վկաների ցուցմունքների համաձայն՝ տուժածի արտաքին նկարագրությանը համապատասխանում էր դպրոցի տնօրենի արտաքինին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter