Հայտնաբերելով վարակվածներին՝ կփրկենք միլիոնավոր կյանքեր
Վաղը՝ դեկտեմբերի 1-ին, ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն է։ Այն առաջին անգամ նշվել է 1988թ. դեկտեմբերի 1-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ։ Արդեն 30 տարի է, ինչ դեկտեմբերի 1-ն ամբողջ աշխարհում հռչակված է՝ որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օր` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի նկատմամբ հասարակության լայն խավերի ուշադրությունը գրավելու, կանխարգելման ոլորտում նոր կազմակերպություններ, խմբեր եւ առանձին անհատներ ներգրավելու համար:
Մի քանի տարի է նաև, որ դեկտեմբերի 1-ին նախորդում է ՄԻԱՎ/հեպատիտ հետազոտության եվրոպական շաբաթը։ ՄԻԱՎ/հեպատիտ եվրոպական հետազոտության շաբաթը մեկնարկել է 2013 թ.-ից՝ «ՄԻԱՎ-ը Եվրոպայում» համաեվրոպական նախաձեռնության կողմից: Այննպատակ ունի օգնել մարդկանց ՄԻԱՎ-ի, հեպատիտների կարգավիճակի բացահայտման հարցում:
Այս տարի ևս Հայատանում իրականացվեց ՄԻԱՎ/հեպատիտ հետազոտության եվրոպական շաբաթը՝ նոյեմբերի 22-30-ը: Կարգախոսներից էր. «Հայտնաբերելով վարակվածներին՝ կփրկենք միլիոնավոր կյանքեր»։
Շատ կարևոր է խրախուսել, որպեսզի մարդիկ ժամանակին հետազոտվեն և բուժում ստանան։
Ձեզ ենք ներկայացնում «Դրական մարդկանց հայկական ցանց» սոց. ՀԿ-ի կողմից պատրաստված տեսահոլովակ, որն իրական պատմություն է, իրական մարդու մասին։ Այն դիտելով` կստանաք տեղեկատվություն` ինչու է կարևոր ժամանակին հետազոտվել և ժամանակին բուժում սկսել և, որ ամենակարևորն է, ինչպես շարունակել ապրել՝ ունենալով ՄԻԱՎ կարգավիճակ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել