HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատի մարզում էլեկտրագնացքը բախվել է մարդատար ավտոմեքենային. կան տուժածներ

Դեկտեմբերի 1-ին, ժամը 19։37-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղից Բյուրավան գյուղ տանող ավտոճանապարհին էլեկտրագնացքը բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային: Կան տուժածներ:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը Գևորգ Գ.-ն (ծնված 1984 թ.) և Սիրվարդ Մ.-ն (ծնված 1995 թ.) հոսպիտալացվել են Երևանի «Էրեբունի» ԲԿ:

Բժիշկները Գևորգ Գ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Սիրվարդ Մ.-ինը՝ միջին ծանրության:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter