HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». ՀՀԿ-ն չափից ավելի բարիացել է

Հայտնի քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը մի անգամ կատակով գրեց. «ՀՀԿ-ն էնքան վատն է, որ նրա գալուստը ոչ թե բարի է, այլ` Սահակյան»: Բայց հիմա կարելի է հակառակը պնդել: Նախընտրական շրջանում ՀՀԿ-ն չափից շատ է բարիացել:

Գյուղերից շատ ձայներ հավաքելու համար որոշել է ներել գույքահարկի և հողի հարկի` տարիներով կուտակված պարտքերը, որոնց մեծ մասը կուտակվել են հենց գյուղերում: Ընդ որում` այդ հարցը տարիներ շարունակ հետաքրքրել է գյուղացիներին, մարդիկ միշտ բողոքել են բարձր հարկերից, դժգոհել, որ չեն կարող վճարել նախորդ տարիներին կուտակված հսկայական պարտքերը, ներում խնդրել:

Սակայն ՀՀԿ պատգամավորներն ու նախարարները երևի ներման համար նախկինում հարմար առիթ չէին գտել: Իսկ նախընտրական շրջանը գյուղացիների խնդրանքներին ընդառաջելու լավագույն ժամանակահատվածն է:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության երեկվա նիստում շտապեց տեղեկացնել ՀՀԿ այս բարեգործության մասին, բնականաբար՝ շեշտելով, որ օրենսդրական նախաձեռնության հեղինակը ՀՀԿ պատգամավորներն են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter