HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է ԵԽ միջազգային հասարակական կազմակերպությունների կոնֆերանսի նախագահին

Նոյեմբերի 29-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի միջազգային հասարակական կազմակերպությունների կոնֆերանսի նախագահ Աննա Ռուռկայի գլխավորած պատվիրակությանը:

Մարդու իրավունքների պաշտպանի գրանսենյակը տեղեկացնում է, որ Արման Թաթոյանը կարևորել է Ա.Ռուռկայի գլխավորած կառույցի դերը ԵԽ-ում քաղաքացիական հասարակության զարգացման հարցում: Պաշտպանը հանդիպմանն անդրադարձել է Հայաստանում մարդու իրավունքների վիճակին, Պաշտպանի գործունեությանը և աշխատանքի ուղղություններին, համագործակցությանն ինչպես պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների և  քաղաքացիական հասարակության հետ:

Պաշտպանը կարևորել է քաղաքացիական հասարակության դերը՝ մարդու իրավունքների ոլորտում առաջարկների ներկայացման, մարդու իրավունքների պաշտպանության և երկրում ժողովրդավարության խթանման տեսանկյունից:

Եվրոպայի խորհրդի միջազգային հասարակական կազմակերպությունների կոնֆերանսի նախագահն իր հերթին ընդգծել է Մարդու իրավունքների պաշտպանի և քաղաքացիական հասարակության արդյունավետ համագործակցության կարևորությունը՝ նրանց դերի բարձրացման, կարողությունների զարգացման տեսանկյունից:

 Հանդիպման ավարտին կողմերը ձեռք են բերել համագործակցության նոր պայմանավորվածություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter