HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թափառող շների հիմնախնդիրը Հայաստանում

Իրողություն

Հայաստանում թափառող կենդանիների իրավիճակի անգամ մակերեսային ուսումնասիրման արդյունքում կարելի է նշմարել այն ակներև թերությունները, որոնք ոչ միայն խոչընդոտում են հիմնախնդրի արմատական լուծմանը, այլև պարզապես խորացնում են այն։ Թափառող շների հիմնախնդրի շարունակական անլուծելիությունը պայմանավորված է գլխաքանակի զանգվածային ոչնչացմամբ։ Եթե անգամ հաշվի չառնենք գիտական ապացույցներն առ այն, որ թափառող կենդանիների ոչնչացումը ոչ միայն չի լուծում հիմնախնդիրը, այլև հանգեցնում է գլխաքանակի ավելացման և տեսակի ագրեսիվացման, ապա Հայաստանի վերջին տարիների փորձը վառ ապացույց է։ 

Իրավիճակ

Թափառող շների դեմ պայքարի ծրագիրն իրականացնելու համար Երևանի քաղաքապետարանի պատվերով պետական գնումների գործակալության մրցույթով պետական բյուջեից տարեկան 180 միլիոն ՀՀ դրամ (500 հազար ԱՄՆ դոլար) է տրամադրվում «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ին։ Թափառող շների նկատմամբ իրականացված գործողությունների պաշտոնական տվյալներով Երևանում 2006-2011թթ.-ին կատարվել է գործողություն առնվազն 135.000 շան նկատմամբ, որոնցից 35.000-ը ստերջացվել է, իսկ 100.000-ը՝ սատկացվել։ 

Ստերջացումն ընդդեմ ոչնչացման

Գիտականորեն հիմնավորված է, որ եթե որևէ բնակավայրում շները զանգվածաբար ոչնչացվեն առավելագույն հաճախականությամբ, ապա շների քանակը 7 տարվա ընթացքում կնվազի ընդամենը 2 անգամ, և քանի որ վերարտադրողությունը կշարունակվի, գլխաքանակը միևնույն է կվերականգնվի, ընդ որում ավելի ագրեսիվանալով։ Ստերջացման ծրագրի իրականացման դեպքում թիվը կնվազի 13 անգամ, ընդ որում գլխաքանակը կլինի հանգիստ վարքագծով, և քանի որ այլևս վերարտադրողություն չի լինի, այդ թիվն ի վերջո կհավասարվի 0-ի: 

Օրենսդրություն

Կենդանիների պաշտպանության օրենսդրության բացակայությունը պատասխանատու մարմինների համար ծառայում է որպես զանգվածային ոչնչացման արդարացում։ Սակայն չկա նաև օրենսդրություն, որը պարտադրու՛մ է զանգվածային ոչնչացում։ Ուստի, հիմնախնդրի վերջնական լուծման նպատակով, միանգամայն բավարար է շների գլխաքանակի վերահսկումը մարդկային և արդյունավետ իրականացնելու վերաբերյալ քաղաքի ավագանու որոշումը։ Ավելին, օրենսդիրը կարիք չունի շտապ օրենսդրություն մշակելու. որպես երկարատև գործընթացի առաջին քայլ անհրաժեշտ է վավերացնել Ընտանի կենդանիների պաշտպանության եվրոպական կոնվենցիան, ինչին ժամանակի ընթացքում կհետևի ազգային օրենսդրության մշակումը՝ մարդու իրավունքների միջազգային օրենսդրության օրինակով։ 

Միջազգային

ՄԱԿ-ի Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը և Կենդանիների Առողջության Համաշխարհային Կազմակերպությունը, որոնց անդամ պետություն է նաև Հայաստանը, թափառող կենդանիների վերաբերյալ հանձնարարականներում ընդգծում են զանգվածային ոչնչացման ոչ միայն անարդյունավետությունը, այլև հակազդեցությունը հիմնախնդրի լուծման վրա։ 

Եզրակացություն

Եթե ոչնչացման տարբերակն աշխատեր, ապա Հայաստանում թափառող շների հիմնախնդիրն արդեն իսկ լուծված կլիներ։ Քաղաքապետարանի կողմից ներկայացվող քանակության շների նկատմամբ գործողություն չէր կարող կատարվել, դա անհնարին է, քանի որ օբյեկտիվ տվյալների համաձայն՝ դիրք, կլիմա, սնունդ, բնակչության խտություն և այլն, տիրույթում այդքան շուն չի կարող լինել։ Ավելին, եթե պաշտոնական տվյալներն իրական լինեին, ապա այժմ քաղաքում կլիներ ընդամենը 1000 շուն, այն էլ ստերջացված։ Հետևաբար փաստվում է, որ տեղի է ունենում պետական գումարների շարունակական և նպատակաուղղված վատնում, և քաղաքապետարանին հիմնախնդրի լուծումը ձեռնտու չէ, քանի որ այդ դեպքում անհնարին կլինի պետբյուջեից  ահռելի գումարներ կորզել։ 

Նարե Արամյան

«Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործականի

(Միացյալ Թագավորություն) հայաստանյան ներկայացուցիչ

Մեկնաբանություններ (4)

Ալլա
առաջարկւմ եմ եկեք բոլոր հայերով հավաքվենք և շրջակա միջավայրի բոլոր կենդանիներին վերացնենք , հատկապես շներին որովհետեվ խանգարւմ են հայ լինելւն ; Մեկը հաչւմ է, մյւսը մլավւմ է, մոծակը կծւմ է,բզեզը բզզւմ է և այդպես պատկերացնւմ եք ինչքան կարող ենք թվարկել կենդանիներ որ իրենց ապրելով և ներկայւթյւնով շատ շատ խանգարւմ են շատերին;Սիրելիներս հանդարտվեք բավական է ակտիվ պայքարը անմեղ անլեզւ ընտանի կենդանիների դեմ ձեր ւժերը կենտրոնացրեք թշնամւ դեմ,վատ մարդկանց դեմ,ձեզ կեղեքող նախքին և ներկայիս վորոշ ղեկավարների դեմ ,այլապես նմանվւմ ենք սադիստ ազգերի որը մեզ ,մեր հայ լինելւն հարիր չէ,մենք երբեք չենք եղել դաժան, չենք եղել թւյլի վրա ձեռք բարձրացնող չենք եղել մարդասպան և կենդանասպան ;Ես համոզված եմ որ մենք այնքան զարգացած ենք այնքան բարի , վերջապես հանգիստ կթողնենք շներին ,կենդանիներին ;թող ապրեն;;Այս աշխարը ստեղծված չէ միյայն մարդկանց համար ;դւրս մի եկեք բնւթյան դեմ դա շատ վատ կանդռադառնա մարդկւթյան համար ;Խնդրւմ եմ մասնագետներին արձագանքել եվ տարբեր լրատվամիջցներով մարդկանց հասանելի դաձնել բնության ,կենդանիների դեմ իրենց պայքարելու մեծ վնասները;նայեվ կենդանասերներին հասանելի դարձնել բոլոր միջոցները հետևելու կենդանիների համար նախատեսված գումարները եվ ծրագրերը եվ կացարանների վիճակը ;Խնդրւմ եմ արձագանքեք;
Արմինե
Բարև Ձեզ, եթե 1-ին հարկի բնակիչը տանը 3 շուն է պահում և դեռ փողոցից շներ է բերում ու կերակրում հենց մուտքի մոտ, առանց բնակիչների կամքը հաշվի առնելու: Եվ պատճառաբանում է, որ գիշերը դրսից հսկի: Որքանով է ճիշտ հարգելիներս, որ ես առավոտյան աշխատանքի գնալիս դուռը բացում եմ, որ դուրս գամ շունը թռնում է վրաս և մտնում բնակարան: Դեռ տվյալ բնակիչը փոխանակ ներողություն խնդրի ասում է դու ես մեղավոր, որ հարձակվում է: Ես չեմ հորդորում անմարդկային վերաբերմունք ցուցաբերել կենդանիների նկատմամբ, սակայն չի կարելի հասցնել ծայրահեղականության: Եթե 2 սենյակի մեջ 8 անձ և 3 շուն է ապրում, ուրեմն խոսքերն ավելորդ են կարծիք ստեղծեք ինքներդ: Մարդիկ վախենում են հյուր գալ, կոնկրետ իմ հյուրին այնպես էր գզել, որ 2 ամիս հիվանդանոց պառկեց, բողոքեցի քաղաքապետարանի թեժ գիծ, գրություն ուղարկեցին և շնորհակալ եմ ընդառաջեցին եկան, բանավոր զգուշացրեցին տվյալ բնակչին, անօգուտ 3օր խաղաղ վիճակ եղավ, ի դեպ աշխատակիցներից մեկի վրա էլ հարձակվեցին: Կներեք երկար շարադրեցի, բայց ասելիքս այն է, որ սխալ օրենք են մշակում, հիշեք որ կոմունիստական շրջանում, եթե անգամ լավ պահված շունը արդեն հարձակվում էր, տիրոջը ստիպում էին վերացնել: Շնորհակալ եմ, որ գոնե ինչ-որ բանով կօգնեք մարդկանց, կծող շունը երբեք չի ասի կներես, որ քեզ կծել եմ...
Sevak
mek shown@ karyli e satkacnyl 1 gndakov .... vorn e imastu erb mardik tun chun en 500000 dolllarov 2 hat 5 harkani shenq kkarucver... ha inch em asum ...shun@ shan masin kmtaci u nra midjocov erkiru talani i
Aren
Hodvatse kardaluts heto himarin el e haskanali vor petbujei 500.000 dollare poshiatsvum e. Minchev erb? Migutse ayd gumare uxxvi baregortsutyane ayl voch te irakanum vochnchov chzbaxvox mi kazmakerputyan?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter