HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆելիքս Ցոլակյանն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել

Արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 2-ին կայացել է ընդլայնված խորհրդակցություն, որը վարել է նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, խորհրդակցության նպատակն էր աշխատակազմի պատասխանատուների հետ քննարկել աշխատանքային, կարգապահական և կազմակերպչական բազմաթիվ հարցեր:

Խորհրդակցությանը նախարարը նախանշեց նաև Արտակարգ իրավիճակների նախարարության առաջիկա անելիքները և հանձնարարականներ ուղղեց տարբեր ոլորտների պատասխանատուներին՝ մինչև տարեվերջ ավարտին հասցնել բոլոր այն աշխատանքները, որոնք առաջնային լուծում և ուշադրություն են պահանջում:

Նախարար Ֆելիքս Ցոլակյանը հանձնարարեց առկա խնդիրների և կատարված աշխատանքների արդյունքների մասին զեկուցել իրեն՝ նշելով կոնկրետ ժամկետներ:

Արվել և արվելու է ամեն ինչ, ամեն դրականը աշխատանքում և աշխատողների համար, միևնույն ժամանակ բոլորից պահանջվում է խստագույնս՝ աշխատանքային պարտավորությունների կատարմանն ու կարգապահությանն ուղղված:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter