HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտոպատահար Երևանում. տուժել է 8 ուղևոր

Երեկ' ժամը 21:02-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան և Շինարարների փողոցների հատման հատվածում տեղի է ունեցել ավտոպատահար: Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Տոյոտա» մակնիշի 25 ՕՕ 110 պետհամարանիշի և «Ֆորդ» մակնիշի (Երևան-Վանաձոր երթուղու տաքսի) 0499 Լ պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչից «Ֆորդը» շրջվել է:

Երթուղային տաքսու 8 ուղևոր՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Տուժածներից 5-ը դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ 3-ը գտնվում է բժիշկների հսկողության տակ, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter