HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կամփոփվեն Չարլզ Դիքենսի ծննդյան 200-ամյակին նվիրված շարադրությունների համադպրոցական մրցույթի արդյունքները

«Dasaran.am» կրթական ծրագրի և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի համատեղ նախաձեռնած շարադրությունների համադպրոցական մրցույթի արդյունքների ամփոփումը տեղի կունենա փետրվարի 25-ին «Կոնգրես» հյուրանոցի շքասրահում: Մրցույթի իրականացմանն աջակցել են նաև «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը և ՀՀ Երևանի պետական համալսարանի մշակույթի կենտրոնը: 

«Ի՞նչ կգրեր Դիքենսն այսօր» թեմայով մրցույթը նախատեսված էր 7-12-րդ դասարանում սովորող աշակերտների համար, որոնք պետք է ներկայացնեին անգլերեն լեզվով գրված շարադրություններ: 

Մրցույթի հանձնաժողովը, որը կազմված է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ու «Dasaran.am» կրթական ծրագրի ներկայացուցիչներից, նախատեսել է բազմաթիվ նվերներ ու մրցանակներ: Այսպես, մրցույթին ներկայացված ավելի քան 1000 շարադրություններից գլխավոր մրցանակների կարժանանան երեքը («Ոսկե», «Արծաթե», «Բրոնզե» անվանակարգերում), ինչպես նաև մրցանակ կտրվի առցանց քվեարկության արդյունքում առավելագույն ձայներ հավաքած աշխատանքի հեղինակին: Նախատեսվում է նաև խրախուսական մրցանակներ հանձնել 40-ից ավելի աշակերտների, որոնց  շարադրությունները հայտնվել են լավագույնների ցուցակում:

Մրցույթին ներկայացված աշխատանքներն ունեցել են հետևյալ խորագրերը.

«Ի՞նչ կգրեր Դիքենսն այսօր»

«Դիքենսյան հերոսն ապրում է մեր հարևանությամբ …»

«Ինչպիսին կլիներ Դիքենսի հերոսը սոցիալական ցանցում…»

«Գիտե՞ք, որ Դիքենսի հերոսը սովորում է մեր դպրոցում…»:

Մրցանակակիրները կպարգևատրվեն notebook համակարգչով, Kindle Reader-ներով և DVD-նվագարկչով:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter