HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ-ն հայտարարություն է տարածել Միջգերա­տես­չական հանձնաժողովի կազմը համալրելու վերաբերյալ

ՀՀ կառավարության 2019թ. նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետու­թյան պաշտպանությանը մասնակցած անձանց մար­տա­կան գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու կարգը սահմանելու մասին» N 1664-Ն որոշմամբ ձևավորվող Միջգերա­տես­չական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու են մարտական գործողությունների մաս­նա­կիցների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների 3 ներկա­յա­ցուցիչներ:

ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ Միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ընդգրկվե­լու նպատակով անհրաժեշտ է մինչև ս.թ դեկտեմբերի 6-ը սահմանված ձևաչափով դիմում ներկայացնել ՀՀ պաշտպանության նախարար - Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի անունով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter