HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հովեր» պետական կամերային երգչախումբը հյուրախաղերով հանդես է եկել Գերմանիայում և Բելգիայում

«Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ խմբավար Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ, Կոմիտաս վարդապետի 150-ամյակին նվիրված համերգներով հանդես է եկել Գերմանիայի Մյունխեն և Բելգիայի Բրյուսել քաղաքներում: Համերգներն իրականացվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

EUROPAMUSICALE եվրոպական մշակութային հիմնադրամի (Europäische Kulturstiftung EUROPAMUSICALE) հրավերով ու աջակցությամբ նոյեմբերի 29-ին Մյունխենում կայացավ երգչախմբի առաջին համերգը, որում հանդես եկավ նաև թավջութակահար Միքայել Հախնազարյանը:

Համերգի առաջին բաժինն ամբողջությամբ կոմիտասյան կատարումներ էին: Երկրորդ բաժնում հնչեցին նաև Պենդերեցկու, Բրուքների, Վաչե Շարաֆյանի, Աննա Ազիզյանի, Արզաս Ոսկանյանի և այլ կոմպոզիտորների գործեր: Տեղի ունեցավ նաև Հակոբ Մազլումյանի Silence (Լռություն) ստեղծագործության պրեմիերան:

Բելգիայի հայկական մշակութային կենտրոնի (ASBL Centre Socio-Culturel Armenien de Belgique) հրավերով ու աջակցությամբ դեկտեմբերի 1-ին Բրյուսելում կայացավ երգչախմբի երկրորդ համերգը: Հնչեցին մեծամասամբ Կոմիտասի, ինչպես նաև Մեսրոպ Մաշտոցի, Աննա Ազիզյանի, Վաչե Շարաֆյանի ստեղծագործությունները:

Երկու համերգներն անցան բարձր մակարդակով: Հանդիսատեսն աննախադեպ ջերմությամբ ընդունեց «Հովեր» պետական կամերային երգչախմբի ելույթները: 

 

Մեկնաբանություններ (1)

Աննա Ազիզյան
Սիրելիներս, շնորհավորում եմ։ Սիրում եմ ձեզ։ Սիրում եմ ձեր մարդ ու երաժիշտ տեսակը։ Սոնուկ ջան հնչյունի էության քո բացառիկ զգացողությունն ու խմբերգերի անկրկնելի մեկնաբանությունները, դրանք ունկնդրին փոխանցելու վարպետությունն ու շնորհն եմ սիրում։ Ձեր աննկարագրելի նվիրումն եմ սիրում, երեխեք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter