Նոր նշանակումներ` Զինված ուժերի գլխավոր շտաբում
Նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը եւ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, Արմեն Առստամյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության ռազմավարական պլանավորման վարչության պետ, իսկ Էդվարդ Ասրյանին` զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ:
Ըստ մեկ այլ հրամանագրի` Անդրանիկ Մակարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատվելով զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել